Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Բեթհովեն, Մոցարտ

Բեթհովեն, Մոցարտ
27.11.2014 | 13:06

Նոյեմբերի 28-ին՝ 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է համերգ՝ երիտասարդ դաշնակահարուհի Արևիկ Բեգլարյանի (Գերմանիա) մասնակցությամբ, ով կկատարի Բեթհովենի թիվ 3 Դաշնամուրի կոնցերտը: Երկրորդ բաժնում նվագախումբը կներկայացնի Մոցարտի թիվ 41 սիմֆոնիան: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ